Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։