Չինական նյութագետները բացառիկ ամրությամբ օժտված նոր տեսակի հիդրոգել են ստեղծել՝ յուրահատուկ ուժով։

Փուչիկը կարող է դիմակայել մարդու ծանրությանը և միաժամանակ աչքի է ընկնում բարձր առաձգականությամբ, իոնային հաղորդունակությամբ ու վնասվելուց հետո ինքնավերականգնվելու ունակությամբ։

Ըստ Science գիտական հանդեսի՝ գիտնականներին հաջողվել է կատիոնային մոնոմերից հիդրոգել ստեղծել, որը պարունակում է մեծ քանակությամբ պոլիմերային գնդեր։ Նոր պոլիմերը մարգարտյա վզնոցի կառուցվածք ունի։

Planet Today-ը նել է, որ հիդրոգելը բաղկացած է պոլիմերային շղթաներից, որոնք փաթաթված են կծիկերի տեսքով, սակայն դեֆորմացվելիս հեշտությամբ քանդվում են:

Կառուցվածքային առանձնահատկությունները հիդրոգելը չափազանց առաձգական են դարձնում: Նոր նյութը կարող է ձգվել սկզբնական նմուշի մակերեսի համեմատ 10 հազար տոկոսով, ինչը նշանակում է, որ դա աշխարհի ամենաառաձգական նյութերից մեկը:

Փորձը ցույց է տվել, որ այս հիդրոգելը ֆանտաստիկ դիմացկուն է։ Գիտական խմբի անցկացրած թեստի ժամանակ նյութը դիմակայել է 50 կիլոգրամ կշռող մարդու քաշին։