Աֆղանստանի հարավ-արևմուտքում՝ Նիմրոզ նահանգում թալիբների կողմնակիցները մարտի են բռնվել իրանցի սահմանապահների հետ:
Ըստ Aamaj News գործակալության՝ բախումների պատճառով սահմանը փակվել է։ Թալիբները ձերբակալել են իրանցի սահմանապահներից մեկին։
«Թալիբան» շարժման և Իրանի իշխանությունների ներկայացուցիչները բախումների մասին տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։





























