ՌԴ Քննչական կոմիտեն անփութության մեղադրանքով քրեական գործ է հարուցել «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որում ներգրավվել է համերգասրահի հրդեհային անվտանգության  պատասխանատու անձը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։

«ՌԴ ՔՕ-ի  293-րդ (անփութություն) հոդվածով քրեական գործը  հարուցվել է «Crocus»-ի հրդեհային անվտանգության համար պատասխանատու անձի, ինչպես նաև «Crocus»-ի հրշեջ բրիգադի ղեկավարի նկատմամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երկուսն էլ գտնվում են ազատության մեջ՝ երկրից չհեռանալու պայմանով։ Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ գործը կապված է «Crocus City Hall»-ում հրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ, որոնք կարող էին սրել իրավիճակը ահաբեկիչների կողմից համերգասրահը հրկիզելուց հետո։

 Ավելի վաղ որոշ ականատեսներ պնդում էին, որ ահաբեիչների կողմից հրկիզումից հետո համերգասրահում  հրդեհաշիջման և ծխի հեռացման ավտոմատ համակարգերը չեն աշխատել, վթարային լուսավորությունը չի միացել։ Հրդեհը տարածվել է գրեթե 13 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Իրավապահ մարմինները նաև հայտնել են, որ «Crocus City Hall»-ի դահլիճի պատերի համար օգտագործված նյութերը կարող էին նպաստել հրդեհի արագ տարածմանը: «Crocus Group»-ը հերքել է այս տեղեկությունը և նշել, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ։