2024 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5 477 երեխա, ինչը 2023-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թվից (5867) պակաս է 390-ով:

Ըստ Ազգային վիճակագրական տվյալների՝ 2024-ի առաջին երկու ամիսներին Հայաստանում մահացել է 4914 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ (4543) ավելի է 371-ով: