Անցած կիրակի Թունիսի ափային պահպանությունը փրկել է 2 688 մարդու, որոնք փորձում էին հասնել Եվրոպա՝ անցնելով Միջերկրական ծովը։ Այս մասին տեղեկացրել է Tunis Afrique Presse լրատվական գործակալությունը։
Միգրանտներից 2 640-ը սուբսահարյան Աֆրիկայից են, 48-ը՝ թունիսցի։ Հայտնաբերվել են նաեւ 13 միգրանտների դիեր։
Իրավապահ մարմինները ձերբակալել են 15 մարդու, որոնք ներգրավված են մաքսանենգության եւ մարդկանց առեւտրի մեջ։ Բռնագանձվել է 23 մոտորանավակ, 68 նավակ, որոնք օգտագործվել են միգրանտների անլեգալ տեղափոխման համար։
Միջազգային կազմակերպությունների տեղեկությունների համաձայն՝ Թունիսից ԵՄ ուղին արդեն քանի տարի ամենից հաճախ օգտագործվող երթուղիներից է Միջերկրական ծովով անլեգալ միգրանտների տեղափոխման համար։ Նավակների մեծ մասը մեկնում է Թունիսի ափից, Սֆաքս քաղաքի շրջանում։




























