Եվրոպայի խոշորագույն ժամանակակից արվեստի թանգարաններից մեկի ղեկավարությունն աշխատանքից ազատել է սպասարկող անձնակազմի աշխատակցին, երբ պարզվել է, որ վերջինս պատկերասրահում կախել է սեփական վրձնի նկարը:

Ըստ The Guardian-ի՝ 51-ամյա տղամարդը «գեղարվեստական ​​պոռթկման հասնելու հույսով» իր վրձնած կտավը ներկայացրել է Մյունխենի Pinakothek Moderne-ի ցուցահանդեսում:

Տղամարդը թանգարանում պաշտոնի բերումով ազատորեն մուտք է գործել պատկերասրահի տարածք և չգրավելով անվտանգության աշխատակիցների ուշադրությունը, միջանցքում կախել է 60x120 սմ չափերի իր աշխատանքը։

Փետրվարի 23-ին տեղի է ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել միայն ապրիլի 9-ին։

Թեև պարզ չէ, թե որքան ժամանակ է նկարը մնացել ցուցադրության մեջ, Հին պինակոտեկի ներկայացուցիչն ասել է, որ կտավի «փառքի պատուհանը», ըստ ամենայնի, կարճ է տևել: «Պահպաններն անմիջապես նկատում են նման բաները»,- ասել է նա:

Թանգարանի աշխատակցի վրձնած կտավի թեմայի կամ ոճի մասին մանրամասներ չեն հաղորդվել։

Հին պինակոտեկից հայտնել են, որ խզել են պայմանագիրը տեխնիկական ծառայության անդամի հետ և նրան արգելել այսուհետ մուտք գործել թանգարանի տարածք:

Ոստիկանությունը հետաքննում է համեմատաբար աննշան խախտումը. նկարը կախելու համար նկարիչը պատկերասրահի պատին երկու անցք է բացել: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ վնասելու մեղադրանքով։