ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության խորհրդաժողովին, որը կազմակերպում է Շվեյցարիան։ Դրա մասին գրել է Neue Zürcher Zeitung (NZZ) պարբերականը: Ըստ NZZ-ի՝ նման դեպքերում պաշտոնական հաստատումները ավանդաբար արվում են միջոցառումից քիչ առաջ։ Ընդ որում, Շվեյցարիան և Ուկրաինան դեռ հրավերներ չեն ուղարկել համաժողովին մասնակցելու մտադրություն ուեցողներին:

Ապրիլի 8-ին Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է Ուկրաինայի հարցով խորհրդաժողով անցկացնելու ծրագիրը։ Սակայն գերատեսչությունից նշել են, որ դրա անցկացման օրն ու վայրը ճշտվում են։

Ըստ Bloomberg-ի՝ Շվեյցարիան մտադիր է հունիսի 16-17-ին Ուկրաինայի հարցով խաղաղության խորհրդաժողով անցկացնել։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի 80-ից 100 երկիր։