Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու առաջընթացն արագացնելու համար, հայտնում է BBC-ն։

Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ը չպետք է որևէ դեր խաղա այս պետության կառավարման գործում, հավելել է Փենի Վոնգը։

Ե՛վ Ավստրալիայի քաղաքական ընդդիմությունը, և՛ Ավստրալիայի Սիոնիստական ​​ֆեդերացիան այդ քայլը վաղաժամ են որակել:

Կանբերան նախկինում պնդում էր, որ Պաղեստինի ճանաչումը կարող է լինել միայն երկու պետությունների ընդհանուր ծրագրի մի մասը, որը կարող է իրականացվել միայն Իսրայելի համաձայնությամբ և միջնորդությամբ: