ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փորձագետները նշում են, որ առկա են սովի պայմաններ Գազայի հատվածի հյուսիսային մասում։ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հատկացումների կոմիտեի լսումներում այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել USAID ղեկավար Սամանտա Փաուերը։
Նրա խոսքով՝ ներկա պահին «կան վկայություններ այն մասին, որ Գազայի հատվածի հյուսիսում կարող է սով առաջանալ, այն նաեւ սպառնում է [պաղեստինյան անկլավի] հարավի [տարածքներին]»։ Փաուերն ընդգծել է, որ գործակալության փորձագետները նշում են «թերսնման պատճառով մահվան դեպքերի եւ դրա հետեւանքով առաջացող հիվանդությունների ավելացման» մասին։ «Ես կարծում եմ, որ Իսրայելը բավարար չափով չի ապահովում հումանիտար օգնության հասանելիությունը»,- ընդգծել է USAID ղեկավարը։





























