ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային նվիրել է փայտե սեղանիկ եւ վինիլային սկավառակների հավաքածու։ Այս մասին տեղեկացրել են Սպիտակ տան պրես-պուլի լրագրողները։
Որպես պաշտոնական նվեր ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը Ճապոնիայի վարչապետին ու նրա տիկնոջը մատուցել են ձեռագործ սեղանիկ սեւ ընկույզի փայտից՝ հուշատախտակով, որն ստեղծվել է Փենսիլվանիայի նահանգում։ Բացի այդ, Բայդենը Կիսիդային նվիրել է շրջանակված վիմագրություն եւ երկու վինիլային սկավառակ Բիլի Ջոելի ինքնագրերով, ինչպես նաեւ «ամերիկյան հանրահայտ երաժիշտների վինիլային սկավառակների հավաքածու»։
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Ճապոնիայի վարչապետի կնոջը՝ Յուկո Կիսիդային նվիրել է այն բալենու պատկերով կտավ, որը նրանք միասին տնկել էին Սպիտակ տան հարավային մարգագետնում, ինչպես նաեւ գնդակ՝ ԱՄՆ եւ Ճապոնիայի ֆուտբոլի կանանց հավաքականների խաղացողների ինքնագրերով։
Ճապոնիայի վարչապետը պետական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Նրան ուղեկցում են ԱԳՆ ղեկավար Յոկո Կամիկավան եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կեն Սայտոն։





























