Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, երկրի նախագահ Ջո Բայդենին նվիրել է ձեռագործ հուշանվերներ 2024թ. սկզբին երկրաշարժից տուժած ճապոնական Նոտո տարածաշրջանից, ինչպես նաեւ Nintendo ընկերության մերչենդայզ Super Mario Bros-ի հերոսներով։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Նշվել է, որ Կիսիդայի անունից ԱՄՆ նախագահին նվիրվել են սուրճի գավաթների հավաքածու եւ գրենական պիտույքներ՝ պատրաստված ճապոնական «վաձիմա-նուրի» լաքապատ իրերի տեխնոլոգիայով։ Ճապոնիայի վարչապետը Բայդենին նվիրել է նաեւ մարչենդայզի հավաքածու Super Mario Bros-ի հերոսներով, որոնց մեջ են Մարիո եղբայրների թավշե տարբերակները, ինչպես նաեւ արքայադուստր Պիչը եւ դինոզավրիկ Յոշին։ Հավաքածուի մեջ կան նաեւ ամանեղեն, պայուսակ եւ մարզաշապիկ ֆրանշիզի կերպարներով։ Ճապոնիայի կառավարության ղեկավարի տիկինը՝ Յուկո Կիսիդան, իր հերթին, Ջիլ Բայդենին նվիրել է ճապոնացի ոսկերիչների պատրաստած զարդեր՝ ապարանջան, շղթա եւ ականջօղեր։
Ճապոնիայի վարչապետը պետական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Նրան ուղեկցում են ԱԳՆ ղեկավար Յոկո Կամիկավան եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կեն Սայտոն։





























