Մեքսիկայի հարավում ցույցի մասնակիցները հրկիզել են նահանգի կառավարական շենքը եւ կայանատեղիի մեքենաները։ Ցույցեր են տեղի ունեցել Գերերո նահանգի մայրաքաղաքում՝ Չիլպանսինգո քաղաքում, տեղեկացրել է AP-ն։
Ցուցարարները պահանջում են իշխանություններից պատասխան տալ 2014թ. գյուղական մանկավարժական քոլեջի 43 ուսանողների անհետացման մասին։
Նույն քոլեջի եւս մեկ ուսանող սպանվել է ոստիկանության հետ բախման հետեւանքով այս տարվա մարտին։
Գերերո նահանգի ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը «ափսոսում է եւ դատապարտում բռնության ակտերը»։
Ցույցերի ընթացքում հրկիզվել է մոտ 12 մեքենա։




























