«Բաց դռներ» ծրագրի շրջանակում այսօր խորհրդարան են այցելել Արագածոտնի մարզի Ապարանի երիտասարդական կենտրոնի անդամները: ԱԺ լրագրողների օթյակում նրանց հետ զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին կադրերը երևում են Ազգային ժողովի նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ ապրիլի 10-ի նիստի մեկնարկից սկսած՝ խորհրդարանում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: