«Դատապարտյալների մոբիլիզացիայի մասին» օրինագիծն առաջարկում է հնարավորություն տալ ծառայելու ոչ ծանր մեղադրանքներով ազատազրկվածներին, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով «Գոլոս» խորհրդարանական խմբակցության ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։
Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ աջակցել է նաև մոբիլիզացիայից խուսափելու համար Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարող օրինագծին, ասել է Ժելեզնյակը։ Դա պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 10 տարի ժամկետով։





























