Եվրախորհրդարանը հրաժարվել է ԵՄ Խորհրդի ֆինանսավորման վերաբերյալ որոշում ընդունել՝ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու անկարողության պատճառով։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է, որ Եվրախորհրդարանը Ուկրաինային Patriot համակարգերի մատակարարման խափանման պատճառով քիչ առաջ կասեցրեց ԵՄ Խորհրդի ֆինանսավորման որոշումը:  

Եվրոպացի երկարամյա պատգամավոր և Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆշտադը՝ Renew խմբակցությունից, առաջարկել է օրակարգից առայժմ հանել Եվրոպական խորհրդի բյուջեի հաստատումը, մինչև ԵՄ անդամ երկրները Ուկրաինային յոթ Patriot համակարգեր կմատակարարեն:

Ըստ European Pravda-ի՝ Վերհոֆշտադը հիշեցրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը, ըստ որոնց եվրոպական երկրներն հարյուրավոր Patriot համակարգեր ունեն, այն դեպքում, երբ Ուկրաինային ընդամենը յոթն է պետք։

Վերհոֆշտադի առաջարկն ընդունվել է բուռն ծափահարություններով։ Որոշումը աննախադեպ իրադարձություն են որակել։ Վերհոֆշտադին աջակցություն են հայտնել 515 եվրոպատգամավոր, 62-ը նրա առաջարկին դեմ են քվերակել։