Ասում են՝ էս իշխանությունը ԼՂ-ին թողեց մենակ. Ուրեմն 2020-2023 թվականներին Հայաստանը ԼՂ-ին տվել է 538 մլրդ դրամ՝ 1,3 մլրդ դոլար: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղից հարց հնչեց, թե հիմա ո՞ւր է այդ փողը, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ձեր ընտրած իշխանությանը հարցրեք, լուծարված է ձեր ձեռամբ ԼՂ-ն: ԼՂ-ից շատ մասնագետներ կան, հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեր մոտ էս ինչ ցածր են աշխատավարձերը: Ասում են՝ մենք էդ աշխատավարձով չենք աշխատի: ԼՂ_ում աշխատավարձը ավելի բարձր էր, քան ՀՀ-ում, ԼՂ-ում թոշակը ավելի բարձր էր: Փողը տալիս էր նա, ով մենակ էր թողել ԼՂ-ին: