Ոստիկանության Վանաձորի բաժնում, նոյեմբերի 4-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնություն է ստացել Վանաձորի մի բնակիչ: Նա ոստիկանության ծառայողներին հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է նոյեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգում վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մոսկովյան փողոցում, վիճաբանության ժամանակ, համաքաղաքացին էր բռունցքով հարվածել եւ վնասվածքը պատճառել տուժածին:
Կատարվում է հետաքննություն:


























