Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, «Աուդի» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթ կատարող վարորդը կնոջն իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 10.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի եւ Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: