Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորումը կհրապարակվի մինչեւ 2011թ. վերջը: Այս մասին NEWS.am -ի թղթակցին ասել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, 2009թ. մայիսին Worley Parsons միջազգային կոնսորցիումը շահել է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի ՏՏՀ-ն կազմելու եւ ՀԱԷԿ-ի կառուցման նոր էներգաբլոկի կառուցումը ղեկավարող ընկերության ընտրության իրավունքի պետական մրցույթում: Նախարարը նախընտրեց նախքան ՏՏՀ-ի հրապարակումը ոչ մի գնահատական չհայտնել շինարարության արժեքի  եւ ՏՏՀ այլ հիմնական պարամետրերի վերաբերյալ:

Ինչպես նախկինում նշվել է, էլեկտրակայանի շինարարությունը կարող է վստահվել հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» համատեղ ձեռնարկությանը, որի կանոնադրությունը հաստատվել է 2010թ. ապրիլին: Նույն տարվա մարտին Հայաստանի էներգետիկայի նախարարությունը եւ «Ռոսատոմ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել «միջուկային կղզու»` ապագա էնեգաբլոկի հանգույցներից մեկի սարքավորումների պահեստավորման մասին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «միջուկային կղզին»  եւ նոր էներգաբլոկի ավտոմատացումը բաժանվեն համապատասխանաբար ռուսական եւ արեւմտյան ընկերությունների  միջեւ, նախարարը պատասխանեց, որ հնարավոր գործընկերների հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել::

Հիշեցնենք, համաձայն նախկինում տրված գնահատականների` նոր էներգաբլոկի հզորությունը պետք է հասնի 1060 մՎտ-ի (գործող 2-րդ էներգաբլոկի հզորությունը 407,5 մՎտ է), շինարարության արժեքը գնահատվում էր 5 մլրդ դոլար: Նոր էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել մինչեւ 2017 թվականը: