Ազգային ժողովը հերթական քառօրյայի օրակարգից հանել է Սահամանդրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ապրիլի 30-ին հայտնել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատրյանը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը առողջութան հետ կապված խնդիրների պատճառով։ Նա խնդրել է հետաձգել այդ քննարկումը։
Խաչատրյանի թեկնածությունն ավելի վաղ ներկայացրել էր Դատավորների ընդհանուր ժողովը։





























