Երեւանում, նոյեմբերի 15-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանում բնակիչը` Ելենա Հարությունյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ազգականների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 87-ամյա Ե. Հարությունյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:


























