Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, նոյեմբերի 15-ին, գողություն կատարելու կասկածանքով, Չեխովի փողոցից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ նոյեմբերի 7-ի ժամը 20.00-ից մինչեւ նոյեմբերի 8-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը կոտրելով, «Երեւան» բժշկական կենտրոնից գողացել է բժշկական սարքավորումների դետալներ եւ մալուխներ:
Կատարվում է նախաքննություն:


























