Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, նոյեմբերի 15-ին, ժամը 00.15-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել երեւանաբնակ, 50-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հոկտեմբերի սկզբին, Սաֆարյան փողոցի կրպակներից մեկից գողացել է կրպակատիրոջ դրամապանակը, որի մեջ  եղել է 6 ԱՄՆ դոլար եւ 4.000 դրամ:

Պարզվել է նաեւ, որ նա նոյեմբերի 14-ին, մի գրախանութից  գողացել է գիրք, իսկ  Գայի պողոտայում կայանված, ՌԴ մեկնող ավտոբուսի սրահից գողացել է ուղեւորուհիներից մեկի  պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր եւ դրամապանակ:

Կատարվում է նախաքննություն: