Երեւանում, այսօր` նոյեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի ենթարկված կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Ծովակալ Իսակովի պողոտայում:
Նոյեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը այդ պողոտայում վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























