Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնելու հարձակողական գործողությունները։ Նա ընդգծել է, որ ուկրաինացիներն ու գործընկերները պետք է ամեն ինչ անեն ռուսական հարձակողական ծրագիրը ձախողելու համար:

«Այսօր պատերազմի 800-րդ օրն է: Սա չափազանց դժվար ճանապարհ է, որով ստիպված էր անցնել մեր պետությունը՝ ուկրաինացիների կյանքեր փրկելու համար։ Եվ սա այն ճանապարհն է, որը մենք դեռ պետք է անցնենք, որպեսզի ավարտենք այս պատերազմը արդար պայմաններով, Ուկրաինայի պայմաններով»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։