Ուկրաինան տեղեկացրել է դրոններով եւ չորս С-300-ներով իր տարածքի դեմ գրոհի մասին։
Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Դնեպրոպետրովսկի մարզխորհրդի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկի Թելեգրամ-ալիքին, մայիսի 4-ի գիշերը ռուսական զորքերը դրոններ են արձակել Դնեպրոպետրովսկի մարզի դեմ։ Վնասվել են տներ, լիցեյը եւ կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։ Տեղեկացվել է տուժածների մասին։
Լուկաշուկի խոսքով՝ ՀՕՊ ուժերը խփել են 5 անօդաչու։
«5 թշնամական «Շահեդներ» գիշերը խփվել են մեր ՀՕՊ ուժերի կողմից։ Դրանք ոչնչացվել են Պավլոդարի շրջանում»,- գրել է նա։
Ռուսական գրոհի ժամանակ վնասվել են տներ, հրդեհ է բռնկվել։
Ռուսական զորքերը գրոհել են նաեւ Նիկոպոլի համայնքը, որտեղ հարվածել են կրիտիկական ենթակառուցվածքին եւ վնասել էլեկտրագիծը։
Առավոտյան ռուսական զորքերը գրոհել են Միրովյան համայնքը, որտեղ վնասվել է ագրոֆերման։
Իսկ գիշերը Ուկրաինայի տարածքը գրոհվել է անօդաչուներով եւ 4 С-300 հրթիռներով։ Ուկրաինական ՀՕՊ ուժերը խփել են 13 դրոն, տեղեկացրել է ԶԼՄ-ն։
Ռուսական զորքերի գրոհների ժամանակ Խարկովում պայթյուններ են լսվել։ Վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, հրդեհ է սկսվել, կան տուժածներ։

























