Լեհաստանը մեղադրել է ռուսական APT28 խմբին Գերմանիայի եւ Չեխիայի դեմ կիբեռգրոհների մեջ՝ հայտարարելով, որ ինքը եւս ենթարկվել է հարձակման։
Լեհաստանը համերաշխություն է հայտնել Գերմանիային եւ Չեխիային դեմոկրատական ինստիտուտների եւ քաղաքական կուսակցությունների դեմ կիբոռգրոհների առիթով, նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Լեհաստանը, որը նույնպես APT28-ի գրոհների թիրախներից մեկն է, վճռականորեն դատապարտում է կիբեռտարածքում ռուսական կազմակերպությունների կրկնվող, անընդունելի եւ վնասակար գործունեությունը։ Կիբեռտարածքում անընդհատ աճող սպառնալիքների համատեքստում Լեհաստանն ակտիվորեն աշխատում է կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության, կիբեռպաշտպանության կայունության եւ ամրապնդման բարձրացման ուղղությամբ»,- նշվել է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Գրոհի մասին որեւէ մանրամասն, սակայն, հայտարարությունում չի նշվում։
Ուրբաթ Գերմանիան Ռուսաստանին մեղադրել էր իր կառավարող կուսակցության, պաշտպանական եւ օդատիեզերական ձեռնարկությունների, ինչպես նաեւ այլ երկրների օբյեկտների դեմ կիբեռգրոհի մեջ եւ նախազգուշացրել էր հնարավոր հետեւանքների մասին։


























