Մոսկվայի կենտրոնում ապամոնտաժված ավիացիոն տիպի անօդաչու սարքով ավտոմեքենան արգելափակվել է, հայտնում է Baza Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի՝ անօդաչու թռչող սարքով մեքենան կանգնեցվել է Սադովոյե Կոլցոյում։ Ներսում մի քանի մարդ կար։ Դրանցից մեկը, ինչպես և բուն մեքենան, գրանցված է Յակուտիայում, մնացածը Կրասնոդարի երկրամասից և Լենինգրադի մարզից են։

Մեքենայի շուրջը շղթա է ստեղծվել, դեպքի վայր են կանչվել ԱԴԾ աշխատակիցները։

Մեքենայում եղած անձիք բերման են ենթարկվել բաժին՝ ինքնությունը պարզելու և փաստաթղթերը ճշտելու համար, որից հետո ողջ ունեցվածքով ազատ են արձակվել։