Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշել է տնտեսական բարենորոգումների աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետությանը 100 միլիոն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրել։

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցմանը և հատկացվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման հանրագումարի հիման վրա։

Ծրագիրը նախատեսում էր տնտեսական աճի ներուժի, ինչպես նաև աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրագործում։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (ЕФСР) ավելի քան 9 միլիարդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը 2009 թվականին ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Ռուսաստանի և Տաջիկստանի նախաձեռնությամբ:  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը: