Տավուշի մարզում, նոյեմբերի 16-ին`ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 27 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանի միջանցքում հայտնաբերվել է 72-ամյա Ռաիսա Մխիթարովայի դին եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին: