Կիև ժամանած ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինկենը աշխատանքային ճաշ է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կիևի Pizza Veterano պիցցերիայում, որը բացել է ուկրաինացի զինվորական վետերանը, հայտնում է BBC-ն։

Ռեստորանը հիմնել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա Լեոնիդ Օստալցևը, ով 2014 թվականին ծառայել է Դոնբասում՝ 30-րդ առանձին մեքենայացված բրիգադի կազմում։