ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ներկայացրել է չինական մի շարք ապրանքների, դրանց թվում՝ էլեկտրական մեքենաների մարտկոցների, համակարգչային չիպերի և բժշկական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու միջոցառումների փաթեթը։
Բայդենը կպահպանի իր նախորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը և կբարձրացնի մյուսները, էլեկտրական մեքենաների մաքսատուրքերը քառապատկելով մինչև 100% և կիսահաղորդիչներինը՝ կրկնապատկելով մինչև 50% և այլն, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Նոր միջոցները կանդրադառնան 18 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների, մասնավորապես՝ պողպատի և ալյումինի, կիսահաղորդիչների, էլեկտրական մեքենաների, կարևոր օգտակար հանածոների, արևային մարտկոցների և կռունկների ներմուծման վրա:
Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի՝ Միացյալ Նահանգները 2023 թվականին Չինաստանից ներմուծել է 427 միլիարդ դոլարի ապրանք և Չինաստան արտահանել 148 միլիարդ դոլարի ապրանք:





























