Այսօր բերման են ենթարկել մեր անչափահաս տղաներից մեկին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։

«Նրան արգելել են հավաքների մասնակցել, ասել են՝ ծնողներից կզրկենք քեզ»,- պատմեց Սրբազանը։

Նշենք, որ այսօր առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ, որտեղից մի քանի քաղաքացիներ բերման էին ենթարկվել։