Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ին, Հայաստանի նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից, Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին:

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 39-ամյա Վաչագան Իսոյանն է, ով եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:

Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է:

Կատարվում է քննություն: