Չնայած նրան, որ Հայաստանում, պաշտոնական տվյալներով, «խոզագրիպ»-ի որեւէ դեպք չի արձանագրվել, երկրի բնակիչները դատարկում են դեղատները: Այսպես, երկրի դեղատներից որեւէ մեկում հնարավոր չէ գտնել «Տամիֆլյու» դեղամիջոցը, որն օգտագործվում է A/H1N1՝ «խոզի գրիպի» պրոֆիլակտիկայի եւ կանխարգելման համար:
Չնայած առողջապահության նախարարության պաշտոնյաների հավաստիացումներին, իրավիճակը երկրում խուճապային է: Հայաստանին հարեւան բոլոր երկրներում առանց բացառության արձանագրվել է «խոզի գրիպ»-ի դեպքեր, այդ թվում՝ մահացու ելքով: Բայց, «Տամիֆլյու» դեղամիջոցի հետ միասին դեֆիցիտ են դարձել նաեւ բժշկական դիմակները: Օրինակ 911 դեղատների ցանցում NEWS.am-ի թղթակցի դիմակներ գնելու խնդրանքին դեղատների աշխատակիցները պատասխանեցին, որ այդ ապրանքն արդեն երկու օր է ՝ բացակայում է: Նույնաբովանդակ պատասխան հետեւեց նաեւ «Տրիոֆարմ» դեղատների ցանցում, թեեւ այնտեղ՝ ի տարբերություն նախորդի, չինական եւ էստոնական արտադրության մի քանի փաթթոցներ կային: Իսկ «Ֆարմ Գոհար» դեղատանը ոչ ներարկիչ կար, ոչ՝ դիմակ: Հարցին, երբ կարելի է սպասել դիմակների հերթական խմբաքանակին, բոլոր նշված դեղատներում խորհուրդ տվեցին չսպասել, այլ օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները՝ մարլյա եւ բամբակ:
Նշենք, որ գրիպի նոր տարատեսակի դեմ պատվաստանյութ շուտով պետք է առաքվի Հայաստան: Թուրքիայում եւ Ռուսաստանում պատվաստումներն արդեն սկսվել են: Երկու երկրներում արձանագրվել են գրիպի այդ տեսակից մահվան դեպքեր:



























