Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մինչ օրս արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1580 հետցնցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր 604, վիրավորվել ավելի քան  4 հազար մարդ: