Կառավարական առանձնատների մոտ այս պահին ուժեղացված հսկողություն է: Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարքով պատ են կազմել առանձնատների պարիսպի երկայնքով:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ երթով գնալու են կառավարական առանձնատուն` հանդիպելու Նիկոլ Փաշինյանին: Կառավարական առնանձնատան մոտ ի թիվս մեծաթիվ ոստիկանական մեքնենաների մեծ ավտոբուս կա, որով սովորաբար բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:





























