Տավուշի մարզում, նոյեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, Արծվաբերդ գյուղից բերման է ենթարկվել 33-ամյա Ռազմիկ Պապյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:



























