Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Քարաթափման հետևանքով միակողմանի երթևեկելի է Սյունիքի մարզի Մեղրի - Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ փակ է Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր - Տաշիր - ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։