Բագրատ Սրբազանի աջակիցները նրա գլխվորությամբ ՀՀ քննչկան կոմիտեից երթով հասան Սուրբ Աննա եկեղեցու բակ:

Այստեղ բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրենց 28 աջակիցները, որոնք ձերբակալվել են ԱԳՆ շենքի դիմացից, այսօր ազատ կարձակվեն եւ դա նաեւ իրենց ճնշման արդյունքն է:

Բագրատ Սրբազանը նշեց, որ կհանդիպեն երեկոյն ժամը 19-ին, եկեղեցու բակում: Այսօրվա ակցիան ավարտվեց: