Թուրքական Ziraat պետական բանկի ներկայացուցիչն ասել է, որ ներկայումս հիմնարար փոփոխություններ չկան Ռուսաստանից Թուրքիա բանկային փոխանցումների խնդրի լուծման հարցում։
Նրա խոսքով, երկու երկրների միջև գործարքների իրականացման հետ կապված որոշակի դժվարություններ դեռևս պահպանվում են։
«Առայժմ կողմերին չի հաջողվել որևէ առաջընթաց գրանցել այս խնդրի լուծման գործում։ Չկան հիմնարար փոփոխություններ, որոնք ազդել են իրավիճակի վրա»,- ամփոփել է Թուրքիայի պետական բանկի ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ չի կարող կոնկրետ ժամկետներ տալ տրանսֆերների հետ կապված իրավիճակի ամբողջական հանգուցալուծման համար։ «Ներկայումս այս հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չեմ կարող տալ»,- հավելեց նա։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև վճարային փոխանցումների հետ կապված խնդիրներ են նկատվում արդեն մի քանի ամիս։ Ավելի վաղ, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովը նշել էր, որ գործարքների որոշակի մասը կատարվում է, սակայն շատ փոխանցումներ հետաձգվում են՝ թուրքական ընկերությունների և բանկերի՝ Ռուսաստանի հետ աշխատելու պատճառով արևմտյան երկրների երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու մտավախության պատճառով։


























