Իսրայելը վստահաբար կարող է ասել, որ մի քանի տասնյակ պատանդներ, որոնց հափշտակել է ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում, դեռ ողջ են։ Այս մասին AFP գործակալությանը տեղեկացրել է բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան, որը մասնակցել է պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններին։
«Տասնյակ պատանդներ հաստատ ողջ են»,- նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը։ Պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ Իսրայելը պատրաստվում է նրանց ազատել որքան հնարավոր է շտապ, որպեսզի խուսափեն մահանալուց։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը CNN հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ ողջ մնացած պատանդների ստույգ թիվը ոչ մեկին հայտնի չէ։
Հունիսի 8-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեղեկացրել էր չորս մարդու հաջող ազատման մասին Գազայի հատվածում հատուկ գործողության արդյունքում։ Նա ավելացրել է, որ Իսրայելը կշարունակի մարտական գործողություններն անկլավում այնքան ժամանակ, մինչեւ որ ազատ արձակվեն 120 պատանդները։





























