Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 24-25-ին կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդի անդամ 71 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստին հրավիրված է նաեւ Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունը:




























