ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի առաջարկով կազմակերպության անդամ երկրները կարող են ներկայացնել թեկնածություններ UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize մրցանակի համար:
Մրցանակը շնորհվում է ամեն տարի եւ բաղկացած է մեդալից ու դրամական պարգեւից: Մրցանակը նախատեսված է այն անձանց, կազմակերպությունների կամ հաստատությունների համար, որոնք նշանակալից ներդրում են ունեցել աշխարհում մամուլի ազատության պաշտպանության/աջակցման գործում` հատկապես վտանգ ներկայացնող պայմաններում:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածու նշված մրցանակի համար:
Թեկնածուին ներկայացնող կազմակերպությունը պետք է անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով հիմնավորի վերջինիս ընտրությունը, իսկ առաջադրված թեկնածուն` լրացնի կից ներկայացվող ձեւաթերթը:
Համապատասխան թեկնածուների առկայության դեպքում մինչեւ 2012թ. փետրվարի 1-ը, ՀՀ լրագրողների միության միջոցով, կարելի է Հայաստանի ԱԳ նախարարությանը տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը:




























