Թուրքիայի զինված ուժերի ռազմական օդանավերը նոյեմբերի 22-ի երեկոյան մտել են Հյուսիսային Իրաքի տարածք եւ ռմբակոծել PKK-ի ճամբարները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական կործանիչները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի տարածքում գտնվող Զափ եւ Հաքուրք շրջաններում գտնվող PKK-ի ճամբարները։
Նշվում է, որ թուրքական զինված ուժերը նաեւ Թուրքիայի տարածքից հրետանային հարվածներ էլ են հասցրել Իրաքի տարածք։



























