Սեւ եւ Ազովի ծովերում հունիսի 24-ի առավոտվա դրությամբ գրանցվել է 7 ռուսական նավ։ Դրանցից մի քանիսը «Կալիբր» տեսակի հրթիռակիրներ են։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի Telegram-ը։
Զինվորականների տեղեկացմամբ՝ ժամը 06.00-ի դրությամբ նկատվել են.
Սեւ ծովում 1 թշնամական նավ՝ «Կալիբր» թեւավոր հրթիռակիր, հրթիռներ չկան;
Ազովի ծովում՝ 6 թշնամական նավ, որոնցից 2-ը «Կալիբր» թեւավոր հրթիռակիր՝ մինչեւ 16 հրթիռ ընդհանուր համազարկով։
Միջերկրական ծովում թշնամական նավեր չկան։
Ռազմածովային նավատորմում նաեւ ավելացրել են, որ մեկ օրում հօգուտ Ռուսաստանի Կերչի նեղուցով անցել են.
Սեւ ծովով՝ 7 նավ, որոնցից 3-ը շարունակել է ճանապարհը Բոսֆորի նեղուցի ուղղությամբ;
Ազովի ծովով՝ 7 նավ, որոնցից 1-ը դուրս է եկել Բոսֆորի նեղուցից։





























