Ուկրաինական բանակը, ըստ ուկրաինական և արտասահմանյան աղբյուրների ենթադրության, կիրակի հարվածներ է հասցրել ՌԴ-ին բռնակցված Ղրիմի տիեզերական կապի կենտրոնին, գրում է BBC-ն։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարձակումն իրականացվել է 8 ATACMS հրթիռներով։ Ուկրաինական թելեգրամյան ալիքները, վկայակոչելով տեղի բնակիչներին, բուն հարվածի մասին հայտնել էին կիրակի ուշ երեկոյան, սակայն այն ժամանակ հարվածի թիրախների և արդյունքների մասին նրանք տեղեկություն չունեին։
Երկուշաբթի առավոտյան ուկրաինական «Ղրիմի քամի» թելեգրամյան ալիքը հրապարակել է գիշերային հրդեհի տեսանյութ, որը ենթադրաբար բռնկվել է Ղրիմի հյուսիս-արևմտյան Վիտինոյի կենտրոնում:
Defense Express պարբերականը հրապարակել է ՆԱՍԱ-ի արբանյակային լուսանկարները, որոնցում պատկերված են տալիս տիեզերական հաղորդակցության կենտրոնի երկու տեղամասերում բռնկված հրդեհները:
Պարբերականը հիշեցնում է, որ այս կենտրոնը հայտնի է որպես «40-րդ առանձին հրամանատարական չափման համալիր»։
НИП -16 և 81415-րդ զորամաս։ Ուկրաինացիներն արդեն հարձակվել են այս տարածքի վրա։, դեռևս ստույգ տեղեկություն չկա Թե որքան վնաս է կրել կենտրոնը վերջին հարվածի արդյունքում։
«Եթե NIP-16 տիեզերական հետախուզման և կապի կենտրոնն իսկապես մասամբ ոչնչացվել է, կնշանակի՝ Ռուսաստանը կորցրել է տիեզերական հաղորդակցության ոլորտում իր հնարավորությունների մի մասը։
Բացի դրանից, այս կենտրոնը ռուսական ռազմական և քաղաքացիական արբանյակների կառավարման համար կարևոր նշանակություն ունի։ Փորձագետների գնահատմամբ՝ խափանումները կարող են ազդել ռուս զինվորականների՝ հրթիռները թիրախ ուղղելու հնարավորությունների վրա»,- գրում է Bild-ը։





























