ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին հաստատել է, որ ուսումնասիրվում է Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորությունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, հայտարարել է, որ Էրդողանը ծրագրում է Պուտինի հետ բանակցություններ վարել Ղազախստանում՝ հուլիսի 3-4-ը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։