ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով:

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. 

  • արդյունաբերությունն աճել է 22 %-ով. 
  • ծառայությունների ծավալն աճել է 3.7 %-ով. 
  • առևտրի շրջանառությունն աճել է 24.6 %-ով.
  • շինարարության ծավալն աճել է 14.9 %-ով.
  • արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ.
  • ներմուծման ծավալն աճել է 99.6 %-ով։